Home / Հայաստան / Երևան` հանդիպել են, Մոսկվա` ոչ. Պուտին-Քոչարյան հանդիպման մասին

Երևան` հանդիպել են, Մոսկվա` ոչ. Պուտին-Քոչարյան հանդիպման մասին

Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը հերքել է վարչապետ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև կայացած հանդիպման մասին լուրերը, հայտնում է Regnum-ը:

«Նման հանդիպում չի եղել»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը  հաստատել էր Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:

«Հանդիպումը կայացել է մայիսի 24-ին Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի նստավայրում»,- Regnum-ի հետ զրույցում հայտարարել էր Վիկտոր Սողոմոնյանը:

Լուսանկարը` ՌԻԱ Նովոստի-ի

Tekali Taxi