Home / Հայաստան / Սահակաշվիլիի վրա շոկոլադ են նետել

Սահակաշվիլիի վրա շոկոլադ են նետել

Մայիսի 27-ին Մարջանիշվիլիի թատրոնում անցկացվող միջոցառման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուղղությամբ շոկոլադ են նետել, հայտնում է վրացական «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը:

Գործակալության տվյալներով` թատրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել են 3 երիտասարդներ: Նրանք տեղափոխվել են Թբիլիսիի քաղաքային դատարան:

Ձերբակալվածներից մեկի հարազատները գործակալության հետ զրույցում հայտարարել են, որ իրենց որդին Վրաստան է վերադարձել մեկ օր առաջ, ոչ մի բողոքի ակցիայի չի մասնակցել, իսկ Մարջանաշվիլիի թատրոն է գնացել ծանոթներից մեկի հրավերով:

Թատրոնի միջադեպի, ինչպես նաև երեք մարդկանց ձերբակալության մասին պաշտոնական աղբյուրներից որևէ տեղեկություն դեռ չի հաղորդվել:

Tekali Taxi