Home / Հայաստան / Եվս մեկ քաղբանտարկյալի ազատ արձակեցին

Եվս մեկ քաղբանտարկյալի ազատ արձակեցին

Մեր տեղեկությունների համաձայն, այսօր երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել  քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը:

Նրան դատապարտել էին 6 տարվա ազատազրկման ՀՀ Քրեական օրենսգրքի 206 հոդվածի հիմքերով (քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափել):

Հիշեցնենք, որ Շմավոն Գալստյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական շտաբերից մեկի ղեկավարը:

Նշենք, որ մինչ համաներման հայտարարումը Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր մնացած 6 քաղբանտարկյալների ազատ արձակումը: Համաներումից հետո արդեն իսկ ազատ են արձակվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքաելյանը, Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանը, իսկ անազատության մեջ են գտնվում Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը:

Tekali Taxi