Home / Հայաստան / Մոմավառություն Սարյանի պուրակում՝ ի հիշատակ մարտի 1-ին զոհված երիտասարդի

Մոմավառություն Սարյանի պուրակում՝ ի հիշատակ մարտի 1-ին զոհված երիտասարդի

Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ քաղաքական զբոսանքի մասնակիցները անցկացրեցին մոմավառություն` ի հիշատակ մարտի մեկին զոհված Գրիգոր Գևորգյանի, ով այսօր կդառնար 31 տարեկան: Մոմավառությանը մասնակցում էին նաև մարտի մեկի մյուս զոհերի հարազատները:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ զոհերի ծողների նկատմամբ բոլորը ակնածանք ունեն, քաշվում ենք ինչպես մեծ մարդուց, ինչպես փորձառու մարդուց, մարդուց, որը լուրջ տառապանք, լուրջ զրկանքներ է տարել:

«Մենք բոլոր զոհերի մահվան և ծննդյան օրերը նշում ենք, հիշում ենք և յուրաքանչյուրս մեր մեջ խոստանում, որ պայքարելու ենք, փորձելու ենք անել ամենը, որ բացահատյվի ճշմարտությունը և գիտակցում ենք, որ դա է այն ամենափոքր մխիթարանքը, որոնցով ծնողներին կարող ենք մխիթարել, մի փոքր թեթևացնել այդ մարդկանց վիշտը: Մենք  խոնրահվում են ձեր բոլորի առաջ. մենք պարտք ենք, մենք այդ պարտքը տալու ենք»,- ասել է Մանուկյանը:

Սարյանի արձանի մոտ Կոնգրեսի ակտիվիստները կազմակերպել էին նաև նկարների ցուցահանդես՝ կապված մարտի 1-ի զոհերի հետ. լուսանկարներում պատկերված էին այցելություններ զոհված մարդկանց գերեզմաններին և զոհերին նվիրված միջոցառումների լուսանկարներ:

Tekali Taxi