Home / Հայաստան / Մոսկվայում ադրբեջանցիները սպանել են իրենց հայրենակցին

Մոսկվայում ադրբեջանցիները սպանել են իրենց հայրենակցին

Մոսկվայի քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները փորձում են պարզել մայիսի 28-ին «Մոսկվա» առևտրի կենտրոնում գրանցված ծեծկռտուքի մանրամասները, որի ընթացքում մահացու վնասվածքներ է ստացել ազգությամբ ադրբեջանցի մի տղամարդ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին, միջադեպի մասին ահազանգը ստացվել է 15:00-ին:

Առևտրի տուն ժամանած ոստիկանները գտել են արյան հետքեր, դանակ և գազային ատրճանակ: Իրավապահները նշում են, որ վեճի մասնակիցներն արդեն հասցրել էին հեռանալ դեպքի վայրից, սակայն պարզվել է, որ ծեծկռտուքը հրահրել են ադրբեջանցիների երկու խմբեր:

Իրավապահները պարզել են նաև, որ վիրավորված տղամարդկանցից մեկը տեղափոխվել է 68 հիվանդանոց, որտեղ մահացել է: Ոստիկաններն արդեն գտել են այն մեքենաներից մեկը, որով վեճի մասնակիցները հեռացել են դեպքի վայրից: Մյուս մեքենայի և ծեծկռտուքի մասնակիցներին շարունակում են որոնել:

Tekali Taxi