Home / Հայաստան / Ռուսաստանում փաստել են Մեդվեդևի «նախագահության կաթվածը»

Ռուսաստանում փաստել են Մեդվեդևի «նախագահության կաթվածը»

Ռուսաստանցի մի շարք իրավապաշտպաններ և մշակույթի գործիչներ Ռուսաստանի գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ  հայտարարություն են տարածել, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը:

Հայտարարության հեղինակները փաստում են Դմիտրի Մեդվեդևի «նախագահության կաթվածը» և «խորհրդարանի անկարողությունը» և կոչ են անում ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընձեռել բոլոր քաղաքական ուժերին: Դրա համար, հայտարարության հեղինակների կարծիքով, հարկավոր է գրանցել բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց այս պահի դրությմաբ Ռուսաստանում չեն գրանցել տարբեր պատրվակներով:

Հայտարարության հեղինակները նշում են, որ ժամանակն է երկրում բարեփոխումներ իրականացնել, քանի որ ներկա իրավիճակի պահպանումը կարող է հանգեցնել հասարակական-քաղաքական լուրջ հետևանքների: Պատասխանատվությունն այդ ամենի համար կընկնի Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմիր Պուտինի վրա:

Հայտարարության տակ ստորագել են դերասաններ Օլեգ Բասիլաշվիլին և Լիա Ախեջակովան, գրող Վլադիմիր Վոյնովիչը, իրավապաշտպաններ Լյուդմիլա Ալեքսեևան, Գեորգի Սատարովը, այլք:

Tekali Taxi