Home / Հայաստան / «Եթե հասնեն հերթական ընտրություններին, լինելու են նույն լցոնումները». հանրահավաքի մասնակիցներ

«Եթե հասնեն հերթական ընտրություններին, լինելու են նույն լցոնումները». հանրահավաքի մասնակիցներ

Հայ Ազգային Կոնգրեսի` այսօր հրավիրած հանրահավաքին ընդառաջ Epress.am-ը զրուցել է մարզերից Ազատության հրապարակ ժամանած մարդկանց հետ, ովքեր իրենց ակնկալիքներն են ներկայացրել այսօրվա հանրահավաքից:

Արարատի մարզի մոտ 50 տարեկան բնակիչ Մուրադ Սադոյանի համոզմամբ` պետք է պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ, քանի որ «միայն դա կփրկի երկիրը»:

«Այսօրվա հանրահավաքից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Վերջապես էսօր արդեն նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն են ելույթ ունենալու: Որպես շատ ակտիվ քաղաքացի` ես կցանկանայի, որ, ինչպես Զուրաբյանն ասաց նախորդ հանրահավաքին, նույնիսկ մեկ քաղբանտարկյալի առկայության դեպքում նստացույց լինի: Կուզենայի, որ գոնե մեկ-երկու օր նստեինք, որովհետեև դա էլ ա պայքարի ձև ասելու «ոչ» այս ոչ լեգիտիմ իշխանություններին:

Հանրահավաքի մասնակիցներից Գառնիկ Մուրադյանը` Էջմիածնից, պատմել է, որ միայն Էջմիածնից հանրահավաքին 200 մարդ է ժամանել:

«Ճանապարհի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել, իսկ էսօր եկել ենք Նիկոլին ու Սասունին լսենք, շատ ենք կարոտել» – ասել է Մուրադյանը:

Թեև նա էլ նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի հանրահավաքից, սակայն ավելացրել է. «եթե էսօր Կոնգրեսի առաջ քաշած պահանջները դուրս չգան, էլ չեմ մասնակցի»:

«Կարծում եմ` մենակ արտահերթ նախագահական ու պառլամենտական ընտրությունները կփոխեն իրավիճակը: Եթե թողնեն, որ հասնեն հերթական ընտրություններին, լինելու են նույն լցոնումները, նույն նկաչությունը»:

Արմավիրից ժամանած մի խումբ մարդիկ էլ պատմեցին, որ այսօր եկել են հիմնականում «Սասունին ու Նիկոլին լսելու»: Արմավիրցի Ասատուր Հայրապետյանի խոսքով` իրենք երբեք կասկածներ չեն ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի նկատմամբ և շարունակելու են վստահել նրանց:

Tekali Taxi