Home / Հայաստան / Կարապետյանը ՀԱԿ-ի հանրահավաքին չի մասնակցի, որովհետև «Պետրոսի հյուրն է»

Կարապետյանը ՀԱԿ-ի հանրահավաքին չի մասնակցի, որովհետև «Պետրոսի հյուրն է»

Հայ Ազգային Կոնգրեսի՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից մեկ ժամ առաջ «Նոր ժամանակներ» կուսկացության նախագահ Արամ Կարապետյանը Ազատության հրապարակի հարակից տարածքում («Ատլանտիկ» սրճարանի մուտքի մոտ) հանդիպում էր հրավիրել իր տարածքային կառույցների ղեկավարների հետ:

Epress.am-ի հետ զրույցում Արամ Կարապետյանը նշել է, իր տարածքային կառույցների ղեկավարների հավաքը կազմակերպել է Ազատության հրապարակի մոտ, քանի որ հանդիպման համար իրեն մերժել են սրահ տրամադրել Երևանի բոլոր հյուրանոցներում:

Կարապետյանի խոսքով՝ հաջորդ անգամ մերժում ստանալու դեպքում իրենք աթոռներ կտեղադրեն և հավաք կանեն ՀՀ դատախազության կամ ՀՀ կառավարության շենքերի մոտ:

ՆԺԿ նախագահը նաև ասել է, որ «ցավոք սրտի, չեմ կարող այսօրվա հանրահավաքին մասնակցել, քանի որ Պետրոսի հյուրն եմ» (Պետրոս Ղազարյան՝ «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ- Epress.am):

«Պետք ա շուտ գնամ, պատրաստվեմ, որ գնամ կռվի», – հայտարարել է Կարապետյանը:

Նա նաև կարծիք է հայտնել հանրահավաքի մասին՝ նշելով, որ այսօր պետք չէ որևէ լուրջ բանի սպասել:

«Ժողովուրդը կուրախանա, որ վերջապես տղերքին [ազատ արձակված քաղբանտարկյալներին] ա տեսնում, կոգևորվի, բայց լուրջ պրոցես այսօր չի սկսվի: Գործընթացներն իրենց հունով կգնան ու կհասնեն մինչև սեպտեմբեր: Թե այդ գործընթացները կլինեն արտահերթ կամ հերթական ընտրություններին ընդառաջ, ես առայժմ կարծիք չեմ ցանկանում հայտնել», – ասել է Կարապետյանը:

Tekali Taxi