Home / Հայաստան / Հայազգի քանդակագործի Բրոդսկու հուշարձանը բացվել է Մոսկվայում

Հայազգի քանդակագործի Բրոդսկու հուշարձանը բացվել է Մոսկվայում

Մոսկվայում կայացել է գրող, Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու արձանի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն ու  ճարտարապետ Սերգեյ Սկուրատովը: Հուշարձանը տեղադրվել է Նովինկսի բուլվարում`ամերիկյան դեսպանատան դիմաց:

Միջոցառմանը մասնակցել են մի քանի հարյուր մարդիկ, որոնց թվում են եղել մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը, քանդակագործ Զուրաբ Ծերետելին, դերասան Սերգեյ Յուրսկին, բժիշկ Լեոնիդ Ռոշալը և այլք:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Ֆրանգուլյանը պատմել է, որ անձամբ Բրոդսկու հետ ծանոթ չի եղել, սակայն գնահատում է նրա արվեստը: «Ես սիրում եմ նրա պոեզիան, երանգավորումները, կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Նրա հեգնանքն ու միաժամանակ անհավանական խորությունն ու իմաստությունը: Ինձ թվում է, որ նման խորություն ունեցող մարդն աշխարհն ընկալում է այնպես, ինչպես պետք է շատերն ընկալեին»,- հայտարարել է քանդակագործը:

Tekali Taxi