Home / Հայաստան / Հայաստանում ցանկանում են տեսնել «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակին

Հայաստանում ցանկանում են տեսնել «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակին

Հայաստանցիները Facebook սոցիալական ցանցի միջոցով ցանկանում են 2000 օգտատերի համաձայնություն ստանալ, որպեսզի դիմեն ՀՀ Մշակույթի նախարարությանը` կոլոմբիացի վիպասան, Նոբելյան մրցանակակիր, հայտնի «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան հրավիրելու առաջարկով:

Facebook սոցիալական ցանցում այդ խմբի ստեղծողները հայտարարել են.

«Հարգելի հյուրեր, Ձեր մասնակցությամբ կփաստեք, որ շատ եք ուզում Գաբրիել Գարսիա Մարկեսին տեսնել Հայաստանում: Եթե մասնակիցների թիվը երկու հազարն անցնի, մենք կդիմենք Մշակույթի նախարարությանը և այլ պատկան մարմիններին` Մարկեսին պաշտոնական հրավեր ուղարկելու համար»:

Tekali Taxi