Home / Հայաստան / Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը չի համաներվի

Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը չի համաներվի

ԱՄՆ քաղաքացի, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, մանկապղծության մեղադրանքով կալանավորված Սերոբ Տեր-Պողոսյանի և ՀՀ ոստիկանության քրեական հետազության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ համաներումը չի կիրառվի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Թամամյանին առաջադրված է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը), որը համաներման ենթակա չէ:

Սերոբ Տեր-Պողոսյանին սկզբում մեղադրանք  էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 140 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը): Քրեական օրենսգրքի այդ հոդվածի նկատմամբ համաներումը կիրառելի է: Սակայն երեկ ԱԱԾ-ից տեղեկացանք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մեղադրանքը վերաորակվել է, և այժմ նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են մինչև 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ), որը համաներման ենթակա չէ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում գործն ուղարկվելու է դատարան»:

Tekali Taxi