Home / Հայաստան / ՀՀԿ-ն ընտրություններում կաշխատի ԲՀԿ-ի դե՞մ

ՀՀԿ-ն ընտրություններում կաշխատի ԲՀԿ-ի դե՞մ

«168 ժամ» պարբերականի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանափակել իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով ընտրվելիք պատգամավորների քանակը:

«Այսինքն՝ ԲՀԿ-ն կարող է խնդիրներ ունենալ մեծամասնական այն ընտրատարածքներում, որտեղ նախկինում առաջադրվել և հաղթել են իր անդամները: Սովորաբար, մեծամասնական տեղերի հետ կապված՝ իշխանական կուսկացությունները պայմանավորվածություն են ձեռք բերում, և մեկը մյուսի դեմ թեկնածու չի առաջադրում: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ մեծամասնականի դեպքում ՀՀԿ-ն, թեկուզ որ բացահայտ, բայց իր թեկնածուներին է առաջադրելու ԲՀԿ-ի թեկնածուների դեմ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել այս լուրը՝ ասելով. «Ես կասեմ ոչ թե իմ, այլ ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը, որ մեր կուսակցությունը դեռ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր չի քննարկել: Դա կանենք կամ 2011-ի ավարտին, կամ էլ 2012-ի սկզբին»:

Tekali Taxi