Home / Հայաստան / ՎիվաՍելի գլխավոր տնօրենը հայտնվել է նախընտրական ցուցակում

ՎիվաՍելի գլխավոր տնօրենը հայտնվել է նախընտրական ցուցակում

Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է անկուսակցական, «ազգային մտածելակերպով, մաքուր անցյալով, ժողովրդի ձայնի միջոցով ձևավորված» նախընտրական ցուցակ:

Օգտատեր Արմենը Facebook-ի էջում ներկայացրել է ցուցակի անդամների ընտրության մեխանիզմը.

«Թեկնածուների անուններն առաջադրում է ցանկացած ՀՀ քաղաքացի (Արցախը ներառյալ), կազմում է նախնական ցուցակ, օրինակ` 500 հոգուց բաղկացած: Անցկացվում է ընտրություն այդ 500-ից 20 հոգի առանձնացնելու, ցուցակը ստեղծելու, ընտրություններին ներկայացնելու համար»:

Ըստ խմբի` այս նախաձեռնությունը ղեկավարում են երիտասարդներ, ովքեր չունեն քաղաքական շահ, չունեն նաև ֆինանսական շահ, չեն դառնում ցուցակի անդամ:

Այս պահին խմբում գրանցված է 60 թեկնածու, որոնց թվում են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ԱՍԱԼԱ-ՀԱՀԳԲ անդամ, տնտեսագետ Ալեք Ենիգոմուշյանը, երգիչ Արթուր Մեսչյանը, Viva Cell ընկերության հիմնադիր Ռալֆ Յիրիկյանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, գրող Վահրամ Սահակյանը, Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը և այլք:

Լուսանկարը` armeniamobile.net կայքից

Tekali Taxi