հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայերը Ռուսաստանում գործարարի են առևանգել

Հայերը Ռուսաստանում գործարարի են առևանգել

Մոսկվայի Քննչական վարչությունը քննում է «Օպտիմա» առևտրային ընկերության ղեկավարի առևանգման գործը:
«Росбалт»-ի փոխանցմամբ` հետաքննությունը պարզել է, որ 2011 թվականի ապրիլի 29-ին 4 տղամարդ փողոցում հարձակվել են տուժածի վրա, այնուհետև տարել փակել  նրան առանձնատանը: Կասկածյալները առևանգված գործարարի գործընկերներից  20 մլն ռուբլի են պահանջել նրա ազատության համար:

Բանակցություններից և գումարը վճարելու խոստումից հետո տուժածին ազատ են արձակել: Գործարարն անմիջապես դիմել է ոստիկանություն: Հետաքննչական միջոցառումների ընթացքում հաստատվել են բոլոր կասկածյալների անձերը և նրանց բնակության վայրերը: Պարզվել է, որ առևանգողները Ռուսաստանի գործազուրկ քաղաքացիներ Հովսեփ Սարգսյանն ու Աշոտ Ֆարկադյանն են, ինչպես նաև Հայաստանի քաղաքացի Արծրուն Աարգսյանը: Կասկածյալները ձերբակալվել են մայիսի 31-ին Մոսկվայում:
Ներկայումս որոշվում է նրանց նկատմամբ մեղադրանք հարուցելու հարցը: