Home / Հայաստան / Հայ-վրացական սահմանի հարցը` Մարդու իրավունքների դատարանում

Հայ-վրացական սահմանի հարցը` Մարդու իրավունքների դատարանում

Հունիսի 4-ին, ժամը 14:00-ին, Նոյեմբերյան քաղաքի Մշակույթի պալատում տեղի կունենա Քաղաքացիական լսում, որի ընթացքում քննարկման կդրվի լրագրող Ոսկան Սարգսյանի հայցն ընդդեմ հայ-վրացական սահմանագոտում տիրող իրավիճակի: Մուտքն ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար:

Հայցվորն առաջարկում է Վրաստանի սահմանագծին գտնվող համայնքների անունից դիմել Հայաստանի կառավարությանը, որպեսզի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովն արագացնի արդեն 20 տարի ձգձգվող հայ-վրացական  սահմանազատման գործընթացը: Հայցվորի փաստարկներից երկուսն են.

1.         Հայ-վրացական սահմանի առանձին հատվածներում ժամանակ առ ժամանակ հայ եւ վրաց սահմանապահների, հայ գյուղացիների մասնակցությամբ վեճեր, միջադեպեր են լինում: Դրանք հաճախ տարբեր լրատվամիջոցներով միակողմանի, տվյալ երկրի   շահերի տեսակետից լուսաբանվելով՝ չեն նպաստում երկու ժողովուրդների բարեկամության զարգացմանը:

2.         Սահմանի չճշտման պատճառով հայ գյուղացիները հնաավորություն չունեն մշակելու սահմանագոտում գտնվող իրենց հողամասերը:

Պատասխանող կողմ է հանդիսանում Նոյեմբերյանի համայնքների միության տնօրեն Անդրանիկ Վերանյանը, ով կարծում է, որ սահմանազատման գծի առկայության կամ որոշ հատվածներում դրա բացակայության խնդիրը ամենակարևորը չէ հայ-վրացական հարաբերություններում, այլ առավել կարևոր է հայ-վրացական համագործակցության ողջ պոտենցիալի օգտագործումը:

Պետք է աշխատել սահմանամերձ գոտիներում, համայնքներում, վեր հանել ու համակարգել առկա խնդիրները և արդեն առաջարկներով դիմել իշխանություններին: Նա նշում է նաև, որ տնտեսական բաղադրիչը երկողմանի առաջնահերթ նշանակություն ունի, քանի որ առկա է անցյալից եկող մշակութային, կրոնական ընդհանրությունը որպես փոխըմբռնման ու փոխադարձ հասկացողության բազա, մյուս կողմից երկու երկրներում էլ սահմանամերձ գոտում ապրող ֆերմերները հեռու են կենտրոնական շուկաներից, աղքատության մակարդակը ավելի բարձր է քան երկրների կենտրոնական շրջաններում և սահմանի երկու կողմում բնակիչները շահագրգռված են առևտրա-տնտեսական հարաբերություններով:

Հանձնաժողովի նախագահն է Մարդու իրավունքների դատարանի տնօրեն Գեորգի Վանյանը, հանձնաժողովի անդամներն են Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը, Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանը, Նոյեմբերյանի քաղաղաքապետարանի ծրագրրի բաժնի վարիչ Շիրակ Եդիգարյանը, Նոյեմբերյանի 2-րդ մանկապարտեզի վարիչ Փառանձեմ Խանգելդյանը, Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Քննարկմանը կմասնակցեն նաև Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Ոսկեպար, Ոսկեվան, Կողբ, Ջուջեվան, Հաղթանակ, Զորական գյուղերի, Նոյեմբերյանի կրթական և հասարակական կառույցների ներկայացուցիչները:

Միջոցառումը կազմակերպում է Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը ([email protected]):

լուսանկարը` mediaforum.az

Tekali Taxi