հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կոնգրեսն այսօր քննարկել է հաջորդ հանրահավաքի օրը. Լևոն Զուրաբյան

Կոնգրեսն այսօր քննարկել է հաջորդ հանրահավաքի օրը. Լևոն Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է մայիսի 31-ի հանրահավաքի արդյունքները և միաձայն հնչել է  այն կարծիքը, որ հանրահավաքը բեկումնային ազդեցություն է ունեցել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, նիստից անմիջապես հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Արձանագրվել է մի իրողություն, որ ժողովուրդը լիովին ընդունում է Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած մարտավարությունը: Երկորդը` քննարկվել է հունիսին նշանակվելիք հաջորդ հանրահավաքի օրը և դրա նախապատրաստական աշխատանքները: Քաղխորհուրդը շարունակելու է հետևել դինամիկ զարգացող ներքաղաքական իրավիճակին և համապատասխան գնահատականներ կտա առաջիկայում»,- ասել է Զուրաբյանը:

Հանրահավաքի կոնկրետ օրվա վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել: