Home / Հայաստան / Մոսկվայում 7 մեքենա են հրդեհել

Մոսկվայում 7 մեքենա են հրդեհել

Հունիսի 1-ի գիշերը Մոսկվայում 3 մեքենա է այրվել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, հրդեհը բռնկվել է մայրաքաղաքի արևմուտքում տեղակայված ավտոկայանում:

Ոստիկանության տվյալների համաձայն, 2:30-ի սահմաններում անհայտ անձինք հրդեհել են  Toyota մեքենան: Ավելի ուշ հրդեհը տարածվել է մոտ կանգնած մյուս փոխադրամիջոցների ուղղությամբ`արդյունքում այրելով Subaru և Volkswagen Passat մեքենաները:

Ավելի վաղ` երեքշաբթի երեկոյան,  4 մեքենաներ այրվել են մեկ այլ ավտոկայանում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այնտեղ այրվել են BMW X6, BMW 3, Volkswagen Passat և Mazda մեքենաները:

Tekali Taxi