Home / Հայաստան / ԱՄՆ-ն ավելի միջուկային է, քան Ռուսաստանը

ԱՄՆ-ն ավելի միջուկային է, քան Ռուսաստանը

ԱՄՆ-ն 30 տոկոսով ավելի շատ ռազմավարական միջմայրցամաքային հրթիռներ և միջուկային  մարտագլխիկներ ունի, քան Ռուսաստանը: Այս տվյալներն ընդգրկված են ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության զեկույցում:

ԱՄՆ-ն ունի 882 ցամաքային, ծովային և օդային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Ռուսաստանն ընդամենը 521 նման հրթիռ ունի: Բալիստիկ հրթիռների համար ԱՄՆ-ն 1800 մարտագլխիկ ունի, իսկ ՌԴ-ն `1537:

Միջմայրցամաքային հրթիռների և միջուկային մարտագլխիկների քանակի մասին այս տեղեկությունները ԱՄՆ Պետդեպը հրապարակում է ռազմավարական և հարձակվողական սպառազինության կրճատման մասին համաձայնագրի շրջանակներում: Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից 2010 թվականին: Պայմանագիրն ուժի մեջ է լինելու 10 տարի, որի ավարտին ՌԴ-ն ու ԱՄՆ-ն  պետք է իրենց սպառազինությունը կրճատեն մինչև առավելագույնը 1500 միջուկային մարտագլխիկ և 700 մարտավարական կրիչ:

Tekali Taxi