Home / Հայաստան / ԱՄՆ-ում ուղիղ եթերում կդիտեն Մարտի 1-ին նվիրված հաղորդումը

ԱՄՆ-ում ուղիղ եթերում կդիտեն Մարտի 1-ին նվիրված հաղորդումը

Հունիսի 5-ին` ժամը 21:00-ին, ԱՄՆ-ում հեռարձակվող AMGA հայկական հեռուստակայանի ուղիղ եթերում կցուցադրվի «Երկխոսություն» հաղորդաշարի հատուկ թողարկումը, որի թեման է «Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը և մեր մասնակցությունը դրանում»: Հաղորդում է վարելու է Կարո Կարապետյանը: Ընկերության գովազդային հեռուստահոլովակում ցանկացողներին առաջարկվում է հարցեր ուղղել հաղորդման հեղինակին: Նշենք, որ գովազդային հոլովակում օգտագործված են մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից կադրեր:

Ի դեպ, ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Գլենդեյլի Beyond the Stars Palace-ում` «Stars» կինոթատրոնում, հունիսի 11-ին, ժամը 19.00-ին:

ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն և քաղաքացիների հարցերին կպատասխեն ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը, Հայաստանի Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

Tekali Taxi