Home / Հայաստան / Թոխմախի Մհերը ցանկանում է պատգամավոր դառնալ

Թոխմախի Մհերը ցանկանում է պատգամավոր դառնալ

ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«2007 թվականին կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին Մհեր Սեդրակյանն ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում և զբաղեցնում էր ցուցակի 48-րդ հորիզոնականը: Այն ժամանակ նա Էրեբունի համայնքի թաղապետն էր, և ՀՀ իշխանությունները հարմար գտան, որ նա շարունակի ղեկավարել Էրեբունի վարչական տարածքը: «ՉԻ» տեղեկություններով, սակայն, այս անգամ Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում Էրեբունին զիջել այլ մարդկանց, և անկախ նրանից՝ իշխանությունները կսատարաեն նրա նախաձեռնությունը, թե ոչ, վերջինս փորձելու է պատգամավոր դառնալ»:

Tekali Taxi