Home / Հայաստան / «Լինսի» հիմնադրամի ղեկավարներից մեկի տանից 200 հազար դոլարի ոսկեղեն են գողացել

«Լինսի» հիմնադրամի ղեկավարներից մեկի տանից 200 հազար դոլարի ոսկեղեն են գողացել

«Հայկական ժամանակ» օրաթերթը մանրամասներ է ներկայացնում «Լինսի» հիմնադրամի ղեկավարներից մեկի տան վրա կատարած ավազակային հարձակման մասին:

«Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Երևանի Ավան թաղամասի Աճառյան փողոցի տներից մեկի վրա ավազակային հարձակման հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձինք «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանը և նրա 29-ամյա որդին՝ Կարեն Բեզոյանն են: Բժիշկների փոխանցմամբ, նրանք նախ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, իսկ այժմ արդեն գտնվում են հիվանդասենյակում, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հայր և որդի Բեզոյանները հունիսի լույս 2-ի գիշերը իրենց տուն մուտք գործած 5 դիմակավորված անձանց փորձել են դիմադրություն ցույց տալ, սակայն դաժան ծեծի են ենթարկվել և ստացել մարմնական վնասվածքներ: Հիշեցնենք, որ հարձակվողները պարաններով կապել են այդ պահին տանը գտնվող 4 անձանց, գտել չհրկիզվող պահարանը, այն դրել հենց Բեզոյաններին պատկանող ջիփի մեջ և հեռացել: Ըստ հավաստի տեղեկությունների, չհրկիզվող պահարանում եղել է մոտ 200 հազար դոլարի ընդհանուր արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր և մոտ 50000 դոլար կանխիկ գումար»:

Tekali Taxi