Home / Հայաստան / Ավետ Բարսեղյանին նոր հաղորդում են առաջարկել մամուլում բարձրացած աղմուկի պատճառով

Ավետ Բարսեղյանին նոր հաղորդում են առաջարկել մամուլում բարձրացած աղմուկի պատճառով

Հաղորդավար Ավետ Բարսեղյանին «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդումից ազատելու մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Հիշեցնենք, որ երեկ օրաթերթը գրել էր, որ Բարսեղյանին աշխատանքից ազատել են՝ պատճառաբանելով նրա ոչ ճշտապահությունը աշխատանքի ներկայանալիս, սակայն իրական պատճառը կարող է լինել այն փաստը, որ մայիսի 28-ին հաղորդման հյուր դերասան Հովհաննես Ազոյանը շնորհավորել է բոլորին քաղբանտարկյալների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման կապակցությամբ, իսկ Բարսեղյանը հաղորդման երկրորդ մասում փորձել էր պաշտպանել Ազոյանին հեռուստաընկերության ղեկավարների հետ զրույցում:

««Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարները շտապեցին հարցազրույցներ տալ և չնայած Ավետի՝ աշխատանքից ազատվելու փաստը հաստատեցին, սակայն պնդում էին, որ Բարսեղյանին ընդամենը այլ ծրագրեր են առաջարկել՝ նույն հեռուստաընկերության «Բարի գիշեր» հաղորդաշարը: Ըստ հավաստի աղբյուրների, հենց մեր երեկվա լուրն է ազդել նշված հեռուստաընկերության ղեկավարների վրա, և նրանք որոշել են Ավետին արագ տեղավորել մեկ այլ ծրագրում, որպեսզի աղմուկը մարի: Հակառակ դեպքում՝ անհասկանալի է, թե ինչու պետք է «Արմենիան» հաղորդավարների նոր դուետ կազմելուց, նոր տաղավար սարքելուց և նոր եթերաշրջան սկսելուց անմիջապես հետո բացահայտ դոմինանտ հաղորդավարին տեղափոխեր մեկ այլ հաղորդում: Խոսակցություններ կան, որ ռուսական «Жестокие игры» խաղի հայկական տարբերակը ևս վարելու է Ավետ Բարսեղյանը», – գրում է «Հրապարակը»:

Tekali Taxi