Home / Հայաստան / Հայաստանում չեն կարողանում և չեն ուզում պաշտպանվել սեքսի ժամանակ

Հայաստանում չեն կարողանում և չեն ուզում պաշտպանվել սեքսի ժամանակ

Հայ տղամարդիկ չեն կարողանում պահպանակ օգտագործել: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: «ԱրմԻնֆոյի» փոխանցմամբ` Ատլանտայի գիտնականներն իրենց եզրակացությունները ներկայացրել են «Հայաստանի սեքս-ինդուստրիայի աշխատակիցների շրջանում պահպանակների սխալ օգտագործման ցուցիչը» զեկույցում, որը հրապարակվել է International Journal of STD & AIDS պարբերականում:

Հետազոտության խաչաձև վերլուծությունը ցույց է տվել Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող կանանաց շրջանում պահպանակների սխալ օգտագործման տարածվածությունը և դրանց հարաբերակցությունը: Հարցումն իրականացվել է Հայաստանում աշխատող 20-52 տարեկան 117 փողոցային մարմնավաճառների շրջանում:

Հարցման մասնակիցների 78%-ը փաստել է պահպանակների սխալ օգտագործման հանգամանքը: Բացի այդ, մի շարք հաճախորդներ հրաժարվում են պահպանակ օգտագործել, երբեմն հաճախորդների ոչ սթափ վիճակը թույլ չի տալիս նրանց ճիշտ վարվել պահպանակի հետ:

Հետազոտողները կոչ են արել համապատասխան կառույցներին զբաղվել Հայաստանում փողոցային մարմնավաճառների հարցով, որպեսզի նվազեցնեն պահպանակների սխալ օգտագործման մակարդակը և թույլ չտան սեռական ճանապարհով փոխանցվող վարակների աճը:

Tekali Taxi