Home / Հայաստան / Սիմոնյան. Ռուսաստանին առաջին տեղն եմ մաղթում, Հայաստանը թող լինի երկրորդը

Սիմոնյան. Ռուսաստանին առաջին տեղն եմ մաղթում, Հայաստանը թող լինի երկրորդը

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանին կհաղթի միայն այն դեպքքում, եթե թիմերից յուրաքանչյուրը ցույց տա իր լավագույն ֆուտբոլը: Այս մասին Սիմոնյանը հայտարարել է Чемпионат.ru-ի հետ զրույցում:

«Չեմ ուզում խոսքեր շռայլել և հայտարարել, որ մենք պարտավոր ենք հաղթել Հայաստանին: Այսօր եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա թույլ թիմեր գրեթե չկան… Հայերը գնդակին լավ են տիրապետում, նրանց խաղը բոլոր գծերում կազմակերպված է: Հեշտ խաղ չեմ կանխատեսում, բայց թե կազմով, թե խաղացողների մակարդակով Ռուսաստանն ավելի բարձր է»:

Հարցին` արդյոք ռուսաստանցիները մակարդակով ավելի բարձր չէի՞ն Հայաստանի հետ առաջին հանդիպմանը, Սիմոնյանը պատասխանել է. «Բարձր էին: Բայց չգործադրեցին բոլոր այն ջանքերը, որ պետք է գործադրեին, իրենց հնավորությունների առավելագույնը 75 տոկոսը ցուցադրեցին: Թե ինչու այդպես պատահեց, պետք է հարցնել մարզչին և խաղացողներին: Ինչո՞ւ, օրինակ, Արշավինը այդքան իներտ էր: Այս անգամ ամեն մեկն իր լավագույն խաղը պիտի ցուցադրի»:

Լրագրողի հետաքրքվել է նաև, թե որ թիմին է երկրպագելու Նիկիտա Սիմոնյանը, ինչին վերջինս պատասխանել. «Իմ ազգային պատկանելությամբ պայմանավորված` ինձ հաճախ հարցնում են, թե ում եմ երկրպագում: Իսկ ո՞ւմ կարող է երկրպագել ՌՖՄ-ի առաջին փոխնախագահը: Ես Ռուսաստանին խմբում առաջին տեղն եմ մաղթում: Թող Հայաստանը երկրորդը լինի»:

Tekali Taxi