Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Արշավինից ու Ժիրկովից վատը չեն. Հայրապետյան

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Արշավինից ու Ժիրկովից վատը չեն. Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ռուսաստան-Հայաստան խաղից առաջ պատասխանել է հարցին` արդյոք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները չեն վախենա «Պետրոսվսկի» մարզադաշտի տրիբունաներից, քանի որ նրանցից շատերը բավարար եվրոպական փորձ չունեն:

«Մեր հավաքականի ֆուտբոլիստները Արշավինից ու Ժիրկովից վատը չեն: Մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան: Մենք տրամադրված ենք գեղեցիկ ֆուտբոլ խաղալ», – Հայրապետյանի խոսքերն է փոխանցում «Սպորտ-Էքսպրեսը»:

Հայրապետյանի խոսքով` հայտնի չէ` ինչ կլինի խաղից հետո, սակայն խաղից առաջ թիմերի հնարավորությունները հավասար են:

Tekali Taxi