Home / Հայաստան / ՀԿԵ-ն այսօր սկսում է Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերի վաճառքը

ՀԿԵ-ն այսօր սկսում է Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերի վաճառքը

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղով ընթացող «Արմենիա» գնացքի տոմսերի վաճառքը սկսվեմ է այսօր:

Ամենօրյա գնացքը կսկսի գործել արդեն հունիսի 15-ից, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին գործելու է նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացք:
Գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ:

Ընկերությունը հայտնում է, որ համակարգը թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:

Ըստ ՀԿԵ վիճակագրական տվյալների, 2009 թվականին «Արմենիա» գնացքի ծառայություններից օգտվել են 16263 ուղևոր, իսկ 2010-ին 40304 ուղևոր:

Tekali Taxi