Home / Հայաստան / Պաշտոնական Անկարան շարժ է ակնկալում Սարգսյան-Ալիև հանդիպումից

Պաշտոնական Անկարան շարժ է ակնկալում Սարգսյան-Ալիև հանդիպումից

Պաշտոնական Անկարան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպման ընթացքում շարժ կգրանցվի: Այս մասին ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

«Նախագահի ելույթից հետո առաջիկա Կազանի հանդիպման ժամանակ որոշակի առաջխաղացման նկատմամբ վստահություն առաջացավ: Բացի այդ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման է հանդիսանում ղարաբաղյան հակամարտությունը: Մենք նույնպես բոլոր ջանքերը գործադրել ենք այդ հիմնախնդրի լուծման հարցում: Վստահ եմ, որ հանդիպման ժամանակ առաջընթաց կգրանցվի:

«Մեծ ութնյակի» վերջին գագաթաժողովի ժամանակ արված հայտարարությունները հուսադրող հեռանկարներ են ստեղծել: Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա, որ այս հարցի ձգձգումը հակասում է հենց իր դիրքորոշմանը, և ամենակարճ ժամկետներում ճիշտ որոշում կկայացվի»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Tekali Taxi