2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ազատ է արձակվել 400 դատապարտյալ

Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.


«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 43-ը,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 91-ը,

«Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 24-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը,

«Սևան» - ազատ է արձակվել 48-ը,

«Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը,

«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,

«Կոշ» - ազատ է արձակվել 77-ը:


Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: