Home / Հայաստան / «Ավատարի» ռեժիսորը կթռչի Լուսնի շուրջ

«Ավատարի» ռեժիսորը կթռչի Լուսնի շուրջ

«Ավատար» և «Տիտանիկ» ֆիլմերը նկարահանած հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը նախատեսում է թռիչք իրականացնել Լուսնի շուրջ «Սոյուզ» տիեզերանավով: Օսկարակիր ռեժիսորը 2 տիեզերագնաց-զբոսաշրջիկներից մեկն է, ով գնել է այդ էկզոտիկ թռիչքի իրավունքը, որը նախատեսվում է իրականացնել 2015 թվականին Space Adventures ընկերության շնորհիվ:

Համաձայն նախնական գնահատականների` նման տոմսի գինը կազմում է 150 միլիոն դոլար: Ընկերության ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են հրապարակել իրենց հաճախորդի անունը, սակայն նշում են, որ նա «շատ հայտնի անձնավորություն է», հաղորդում է BBC-ն:

Tekali Taxi