Home / Հայաստան / Ինտերնետ-խաղով կլանված 28-ամյա մայրը մահվան է հասցրել սեփական երեխային

Ինտերնետ-խաղով կլանված 28-ամյա մայրը մահվան է հասցրել սեփական երեխային

ԱՄՆ-ում երիտասարդ մայրը օրեր շարունակ առցանց խաղ է խաղացել` ուշադրություն չդարձնելով իր 3-ամյա դստեր վրա: Արդյունքում, հյուծվածության պատճառով աղջիկը մահացել է:

28-ամյա Ռեբեկա Կոլեն Քրիստին օրեր շարունակ համակարգչի առջև նստած իր ընկերների հետ առցանց World of Warcraft խաղն է խաղացել:

Ամբողջովին խաղով տարված` Ռեբեկան բոլորովին չի հիշել փոքրիկ դստեր մասին: Լքված երեխան մնացել է առանց մոր ու կերակուրի:

Օրեցօր աղջնակն ավելի էր թուլանում` զգալիորեն կորցնելով քաշը: Ամեն օր աշխատանքից հետո հայրը տեսակցում էր աղջկան, սակայն տեսնելով, որ երեխան հյուծված է, այդպես էլ չի փորձել օգնել նրան: Ուժասպառ եղած Բրենդին փորձել է ինքնուրույն սնվել: Միակ բանը, որ գտել է սովամահ եղող երեխան, կատվի զուգարան էր եղել, ինչն էլ վերջնականապես հանգեցրել է երեխայի մահվան:

Դատաբժշկական քննությունը ցույց է տվել, որ աղջիկը մահացել է ջրազրկումից և սննդի պակասից, հայտնում է Lifenews.ru-ն:

Tekali Taxi