Home / Հայաստան / Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ԵՄ-ը կարող են ավելի վատը դարձնել. կարծիք

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ԵՄ-ը կարող են ավելի վատը դարձնել. կարծիք

Չեխ փորձագետ, Միջազգային հարաբերությունների ասոցիացիայի խորհրդի անդամ  Վացլավ Նեկվապիլը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներգրավված երկրների` ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հեռանկարների մասին, հայտարարել է, որ եթե Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան դառնան Եվրոպական Միության անդամ, ԵՄ-ն կդառնա ավելի վատը:

«Կդառնա Եվրոպայի Խորհրդի նման, որտեղ կան երկրներ, բայց, ցավոք, չկա իսկական համագործակցություն: Եթե հանկարծ ստացվի այնպես, որ նշածս երկրները դառնան ԵՄ  անդամ, հույս ունեմ, որ Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան և միության մյուս իրական անդամները կստեղծեն նոր Եվրոպական միություն»,- ասել է Նեկվապիլը:

Հարցազրուցավարի այն դիտարկմանը` այդ դեպքում մի տեսակ անհեթեթ չեն ստացվում «Արևելյան գործընկեության» ծրագրերը, փորձագետը արձագանքել է.

«Այս ծրագրերը, ընդհանրապես, ուղղված չեն ԵՄ անդամ դառնալուն, դրանց նպատակը կայուն և կանխատեսելի հարևաններ ունենալն է, որտեղ պատերազմի վտանգ չի լինի: Այս ծրագրերի շրջանակներում համագործակցող պետություններին պաշտոնապես ասվել է, որ սրանք անդամության նախապատրաստման ծրագրեր չեն: Այս ծրագրերով, եթե, իհարկե, տվյալ պետությունները և քաղաքացիները ցանկություն ունեն, կդառնան եվրոպացի, բայց ոչ երբեք` ԵՄ անդամ»:

Tekali Taxi