Home / Հայաստան / Մարի Յովանովիչն ՀՀ ԱԳՆ-ի հուշամեդալ ստացավ

Մարի Յովանովիչն ՀՀ ԱԳՆ-ի հուշամեդալ ստացավ

Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի և Միացյալ Նահանգերի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

«Վաշինգտոն իմ վերջին այցելության ընթացքում նշվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Եվ այդ գործում մեծ է Ձեր ներդրումը», – ասել է Նալբանդյանը:

Մարի Յովանովիչը նշել է, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում և իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Նալբանդյանը Յովանովիչին մաղթել է հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ և նրան պարգևատրեց ԱԳՆ հուշամեդալով:

Tekali Taxi