2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

419 դատապարտյալ ազատ է արձակվել

Հունիսի 7-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ են արձակվել 419 դատապարտյալներ, կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը: Նշենք, որ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը մեկնարկել է մայիսի 27-ին և գործընթացը շարունակվում է:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 46-ը, կրճատում 2,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 92-ը, կրճատում 7,

«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 16-ը,

«Սևան» - ազատ է արձակվել 49-ը,

«Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը,

«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,

«Կոշ» - ազատ է արձակվել 86-ը: