Home / Հայաստան / Կարկուտներն ու անձրևները բազմաթիվ ցանքատարածքներ և պտղատու այգիներ են վնասել

Կարկուտներն ու անձրևները բազմաթիվ ցանքատարածքներ և պտղատու այգիներ են վնասել

Հայաստանի տարածքում վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևներն ու կարկուտները շարունակում են տարբեր մարզերում վնասներ հասցնել պտղատու այգիներին և ցանքատարածքներին: Մասնավորապես, ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հունիսի 7-ին ժամը 19.00-ից մինչև 19.30-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են Լոռու մարզի Ուռուտ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Հունիսի 8-ին ստացված տեղեկատվության համաձայն տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով

վնասվել են Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր և Ջրապի գյուղերի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները, իսկ Արագածոտնի մարզում՝ Արտենի գյուղի 400 հա բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները: Ուժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են նաև Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Միաժամանակ, տեղացած հորդառատ անձրևի հետևան­քով վնասվել են Լոռու մարզի Կողես գյուղի  բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները, իսկ առաջացած սելավաջրերը ողողել են   գյուղամիջյան ավտոճանապարհները:

Tekali Taxi