Home / Հայաստան / Սիրիայի հարցը կարող է Ռուսաստանի և Չինաստանի «խղճին մնալ»

Սիրիայի հարցը կարող է Ռուսաստանի և Չինաստանի «խղճին մնալ»

Եվրոպական բանաձևը, որը կոչ է անում Սիրիայի իշխանություններին դադարեցնել ցուցարարների բողոքի ակցիաների դաժան կասեցումը, մոտ օրերս քվեարկության կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, չնայած Ռուսաստանի կողմից վետո դնելու սպառնալիքի հանգամանքին, հայտնել է ՄԱԿ-ում Բրիտանիայի  ներկայացուցիչը:

«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ`չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննել է Սիրիայի գործողությունները դատապարտող բանաձևի նախագիծը:

Բանաձևը ներկայացրել են Ֆրանսիան և Բրիտանիան:

«Մենք կցանկանայինք քվեարկությունն անցկացնել հնարավորին չափ կարճ ժամկետներում, մինչև շաբաթվա վերջ»,- հայտարարել է ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լյալ Գրանտը:

Ռուսաստանը և Չինաստանը, որոնք նույնպես քվեարկելու և վետո դնելու իրավունք ունեն, պարզորոշ կերպով ցույց են տվել, որ կողմ չեն բանաձևի գաղափարին, որը ենթադրում է խորհրդի ներգրավվածությունը Սիրիայի ներքին խնդիրներին: Ըստ նրանց, դա կարող է նպաստել Միջին Արևելքում ռազմավարական կարևորություն ունեցող երկրի ապակայունացմանը:

Նշենք, որ Ռուսաստանը համարվում է Սիրիայի դաշնակիցն ու զենքի մատակարարը:

Այս երկու երկրների հակառակ դիրքորոշման առնչությամբ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նշել է. «Եթե որևէ մեկը դեմ լինի բանաձևին կամ փորձի վետո դնել, դա իրենց խղճին կմնա»:

Tekali Taxi