Home / Հայաստան / «Չեն ուզում` մեղքը իրենց վիզը». Տեր-Պետրոսյանը երկխոսության և իշխանության մասին

«Չեն ուզում` մեղքը իրենց վիզը». Տեր-Պետրոսյանը երկխոսության և իշխանության մասին

ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում պատվիրակությունների մակարդակով Կոնգրեսի և իշխանության միջև երկխոսության գաղափարի նկատմամբ ՀՀԿ-ական շրջանակների դրսևորած մերժողական կեցվածքին.

«Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի: Հետևաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որևէ բան ասել: Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը: Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծագանգերի» գնահատականներին, մազաչափ անգամ չենք կասկածում: Մնացյալը ոչ մեր, այլ իշխանության գլխացավանքն է: Ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում` մեղքը իրենց վիզը»:

Tekali Taxi