Home / Հայաստան / ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են հայաստանյան երկխոսությունը

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են հայաստանյան երկխոսությունը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթի խնդրանքով անդրադարձել են Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև հնարավոր երկխոսության խնդրին:

Օրաթերթի թղթակցի գրավոր հարցին ի պատասխան, համազեկուցողները նշել են. «Որպես Վեհաժողովի համազեկուցողներ, մենք հաստատապես ողջունում ենք բոլոր քաղաքական ուժերի`կառուցողական երկխոսություն սկսելու հստակ պատրաստակամությունը: Այդպիսի երկխոսություն իրականացնելու բազմաթիվ եղանակներ կան, և կոնկրետ ձևաչափը պետք է որոշեն կողմերը: Արդյունքում ընտրված ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար»:

Համազեկուցողները նաև ընդգծել են, թե իրենք կասկած չունեն, որ երկխոսությունը կլինի երկար և երբեմն դժվար: Ըստ նրանց, սակայն, ամենից կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը շարունակեն դրսևորել կառուցողական կերպով բանակցելու և միմյանց լսելու անհրաժեշտ պատրաստակամություն:

Tekali Taxi