Home / Հայաստան / Օբամայի համար «Նոյյան տապան» են կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օբամայի համար «Նոյյան տապան» են կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար ամերիկացի ինժեներների կողմից կառուցված նոր ինքնաթիռը կկարողանա պաշտպանել երկրի առաջնորդին բոլոր հնարավոր և անհնարին աղետներից, այդ թվում` երկնաքարային անձրևից, միջուկային պատերազմից և անգամ «Դատաստանի օրվանից»:

Հատուկ E-4B ինքնաթիռը կարող է երկնքում մնալ մի քանի օր շարունակ առանց վերալիցքավորման: Այն ի վիճակի  է ժամում մինչև 997 կմ արագություն զարգացնել, ինչը 65 կմ ժամով գերազանցում է սովորական մոդելների արագությունը: Բացի այդ, ինքնաթիռում երկրի և անգամ ԱՄՆ-ի ռազմական սուզանավերի հետ կապ պաշտպանող մշտական սարք է տեղադրված:

N1 ինքնաթիռի Կապիտան Սկոտ Ռայդերի խոսքով` իրենք օրական 24 ժամ, շաբաթը 7 օր, տարեկան 365 օր  ռազմական պատրաստականության մեջ են գտնվում: Ինքնաթիռն ի վիճակի է օդ բարձրանալ հաշված րոպեների ընթացքում:

Ըստ կապիտանի` ինքնաթիռն ընդամենը մեկ թերություն ունի. այնտեղ չկան լողախցիկներ:

ԱՄՆ նախագահի ինքնաթիռի կառուցման համար կառավարության բյուջեից 223 միլիոն դոլար է հատկացվել:  Ինչպես նշում է ABC հեռուստաալիքը, ինքնաթիռի վրա տարվող աշխատանքները սկսվել են 10 տարի առաջ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձություններից հետո:

Tekali Taxi