Home / Հայաստան / Հայաստանում կցուցադրեն արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետների աշխատանքները

Հայաստանում կցուցադրեն արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետների աշխատանքները

Հունիսի 14-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն անցկացվում է «Հրանտ Դինք» Հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքի, Ստամբուլի «Հայ-ճար» միության և Հայաստանի ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի ղեկավար Աշոտ Գրիգորյանի աջակցությամբ:

Ցուցահանդեսը տևելու է մինչև օգոստոսի 31-ը, և բաց է լինելու ամեն օր, բացի երկուշաբթիից, ժ. 10:00-17:00-ը:

Ցուցահանդեսին կներկայացվեն 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին կեսի Ստամբուլի 40 հայ ճարտարապետների աշխատանքները` վահանակների, լուսանկարչական նյութերի, տեղեկատվական բուկլետների տեսքով: Ցուցահանդեսը կուղեկցվի նաև երկու ֆիլմերի ցուցադրությամբ: Ֆիլմերը պատմում են Ստամբուլի ճարտարապետության զարգացման գործում հայերի ներդրման մասին: Կլինեն նաև դասախոսություններ` «Պոլսի հայ ճարտարապետներ» ընդհանուր թեմայով:

Tekali Taxi