Home / Հայաստան / Դոնեցկում հայաստանցի ֆուտբոլիստների թիվը կարող է ավելանալ

Դոնեցկում հայաստանցի ֆուտբոլիստների թիվը կարող է ավելանալ

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին մեկնել են Ավստրիա, որտեղ մասնակցելու են Ուկրաինայի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Դոնեցկի «Մետալուրգի» ուսումնամարզական հավաքին: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Նշենք, որ եթե ուկրաինական ակումբը պայմանագիր կնքի Ղազարյանի և Մարկոսի հետ, ապա այս թիմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիվը կհասնի երեքի: Այս պահին «Մետալուրգում» հանդես է գալիս Կառլեն Մկրտչյանը: Դոնեցկի մեկ այլ ակումբում ` «Շախտյորում», խաղում է Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մետալուրգն» ուսումնամարզական հավաքի ընթացքում 3 ընկերական հանդիպում կանցկացնի: Արդեն այսօր թիմը կմրցի ավստրիական «Նեոսիդլ» ակումբի հետ:

Tekali Taxi