Home / Հայաստան / Գարեգին Բ-ն կայցելի Սուրբ Սարգիս եկեղեցի և կվերադառնա Հայաստան

Գարեգին Բ-ն կայցելի Սուրբ Սարգիս եկեղեցի և կվերադառնա Հայաստան

Հունիսի 15-ին ավարտվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վեցօրյա այցը Վրաստան:

Այսօր Հայաստանի պատվիրակությունը` Գարեգին Բ-ի գլխավորությամբ, կայցելի Նինոցմինդա, որտեղ հանդիպում կունենա տեղի բնակչության հետ, կլինի Խոջաբեգի Սուրբ Սարգիս եկեղեցում և Նինոցմինդայի Մանկան տանը:

Հայկական պատվիրակությունն այսօր կայցելի նաև Ցալկա, որտեղ հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների համար:

Ջավախքի տարածքում այս այցելությունների ընթացքում Հայ Կաթողիկոսին ուղեկցում է Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը:

Tekali Taxi