Home / Հայաստան / Ի՞նչ բիզնեսներ ունի ՀՀ ոստիկանապաետը Վրաստանում

Ի՞նչ բիզնեսներ ունի ՀՀ ոստիկանապաետը Վրաստանում

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` Վրաստանի Հանրապետություն հաճախ կատարելիք այցերին անդրադարձել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը.

«Ալիկ Սարգսյանի հաճախակի այցելությունների պատճառը ոչ միայն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հանդեպ ունեցած սերն է (վերջինս ի դեպ, դրա մասին ասել է նաև լրագրողների հետ տարբեր շփումների ժամանա ), այլ նաև բիզնես հետաքրքրությունները: «ՉԻ»-ին հասած տեղեկություններով` Ալիկ Սարգսյանը Հայաստանից մետաղյա խողովակներ է արտահանում Վրաստան: Խողովակներն արտադրվում են Հայաստանում, և դրանք, ասում են, մեծ պահանջարկ ունեն Վրաստանում: Բայց սա Ալիկ Սարգսյանի միակ բիզնես նախագիծը չէ Վրաստանի տարածքում:

Որոշ ժամանակ առաջ Վրաստանում գործող բուքմեյքերական գրասենյակները փակվեցին. Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ինքն էր արգելել այդ գրասենյակների տարածումը:

Որոշ ժամանակ անց հայերից բաղկացած ճարպիկների մի խմբի հաջողվեց բուքմեյքերական գրասենյակներ բացել հենց Թբիլիսիի կենտրոնում: Սահակաշվիլին անձամբ էր թույլատրել հայերին բացել այդ «կանտորաները» այն բանից հետո, երբ հայկական կողմից ազդեցիկ մարդիկ խառնվեցին: Խոսակցություններ կան, որ Ալիկ Սարգսյանն է Վրաստանում բուքմեյքերական գրասենյակների իրական սեփականատերը, և նրա հովանավորությամբ ինչ-որ մարդիկ աշխատեցնում են դրանք»:

Tekali Taxi