Home / Հայաստան / Հայաստանում ԶԼՄ-ների լիբերալ գործունեության հնարավորությունները փակվում են. Գերմանիայի դեսպան

Հայաստանում ԶԼՄ-ների լիբերալ գործունեության հնարավորությունները փակվում են. Գերմանիայի դեսպան

Երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտն անդրադարձել է մեր երկրում օրենսդրական դաշտի փոփոխություններին և ՀՀ օրենքների` եվրոպական նախատիպերին համապատասխանեցումներին, մասնավորապես, խոսելով զրպարտությունն ու վիրավորանքն ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունների մասին, տեղեկացնում է «Առավոտ» օրաթերթը:

«Վերջերս դատավորները մի քանի որոշումներ ընդունեցին, որոնք հսկայական ֆինանսական տույժերի են ենթարկում որոշ թերթերի: Դրանք, կարելի է ասել, պատժիչ մեխանիզմներ են և մահացու են տվյալ թերթի համար»,- ասել է Շմիդտը:

Նա նաև հիշեցրել է, թե ինչպես էին օրենքում փոփոխությունների ընդունումից առաջ ՀՀ պաշտոնյաները` նախագահի գլխավորությամբ, ներկայացնում և գովաբանում այդ նախագիծը:

«Արդյունքը հակասում է իրականությանը և փակում է լրատվական դաշտի առավել լիբերալ գործունեության հնարավորությունները»,- հավելել է Գերմանիայի դեսպանը:

Tekali Taxi