Home / Հայաստան / Հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում. Ցեղասպանության թանգարանի աշխատակիցներն օգնում են հրշեջներին

Հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում. Ցեղասպանության թանգարանի աշխատակիցներն օգնում են հրշեջներին

Մոտ մեկ ժամ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, և այժմ երկու հրշեջ մեքենաներ աշխատում են դեպքի վայրում:

Epress.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն ասել է, որ այդ տարածքը փշալարերով առանձնացված է հուշահամալիրին պատկանող տարածքից  և պատկանում է ջրային տնտեսություններին:

«Հուշահամալիրը կապ չունի այդ տարածքի հետ, հրդեհը բռնկվել է ջրային տնտեսության տարածքում: Այնտեղ չորացած խոտեր, ծառեր կան, ու, հավանաբար, մեկը ծխախոտը նետել է, ու կրակ է բռնկվել: Տարածքն այնքան էլ մեծ չէ` մոտ 50 քառակուսի մետր, և մեր աշխատակիցներն էլ այժմ օգնում են հրշեջներին»- ասել է Դեմոյանը:

Tekali Taxi