Home / Հայաստան / «Տաշիրը» ցանկանում է Մոսկվայում կառուցվող նոր առևտրի կենտրոն գնել

«Տաշիրը» ցանկանում է Մոսկվայում կառուցվող նոր առևտրի կենտրոն գնել

«ОПИН» ընկերությանը պատկանող Արկադի Ռայկինի անվան առևտրի և զվարճանքների կենտրոնը կարող է դառնալ ռուսաստանյան գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» գրուպ ընկերության սեփականությունը, հայտնում է РБК daily-ն:

Հաշվի առնելով կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ ներդրումների չափը` նոր օբյեկտը Կարապետյանի համար կարող է 180 մլն դոլար արժենալ:

РБК daily-ի փոխանցմամբ`գործարքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ առևտրի և զվարճանքների կենտրոնի վաճառքի մասին բանակցություններ են տարվում հենց հայազգի գործարարին պատկանող «Տաշիր»  գրուպի հետ, որին միաժամանակ պատկանում է «Ռիո» առևտրի կենտրոնների ցանցը, «Երևան Պլազա» համալիրը և Մոսկվայի «Եվրոպարկը»:

Ա.Ռայկինի անվան Առևտրի և զվարճանքների կենտրոնը համարվում է Մոսկվայի ամենաերկար  կառուցվող շինություններից մեկը: «Տաշիրը»  ստիպված կլինի մեծ գումարներ ծախսել համալիրի կառուցումը վերջնական վիճակի հասցնելու համար: Առևտրային մասի ստեղծման համար ևս 120 մլն դոլար կպահանջվի, պարբերականի հետ զորւյցում նշել է փորձագետ Անդրեյ Վասյուտկինը:

Tekali Taxi