Home / Հայաստան / Բաքվում զգուշացրել են, որ թույլ չեն տա «վրացական տարբերակը»

Բաքվում զգուշացրել են, որ թույլ չեն տա «վրացական տարբերակը»

«Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ հունիսի 19-ին «Նարիմանովի» կինոթատրոնի մոտ քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրահավաք անցկացնել ցանկացող արմատական տրամադրված ընդդիմությունը պատրաստվում է «վրացական տարբերակին»: Բայց թող չմոռանան, որ եթե պետք լինի, իրեն Հասարակական պալատ կոչող կառույցի ապօրինի ակցիան ավելի խիստ միջոցներով կկասեցվի»: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Բաքվի ոստիկանության Գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սահլեբ Բագիրովը:

Բագիրովը նշել է, որ Բաքվի իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաքների ժամանակ անվտանգության երաշխավորումը ոստիկանության խնդիրն է: «Միաժամանակ, ակցիայի մասնակիցները չպետք է մոռանան, որ ցանկացած ապօրինի գործողության, հասարակական անվտանգության և կարգուկանոնի զանգվածային խախտման կասեցումը ոստիկանության ծառայողական պարտքն է»:

Tekali Taxi