Home / Հայաստան / Հայաստանի ու Վրաստանի անհամաձայնությունը եկեղեցիների հարցում չէ. Էջմիածին

Հայաստանի ու Վրաստանի անհամաձայնությունը եկեղեցիների հարցում չէ. Էջմիածին

Հայկական և վրացական կողմերը Ամփոփագրի ստորագրման հարցում բանակցությունների և քննարկումների արդյունքում չեն եկել ընդհանուր հայտարարի ժամանակի սղության և դրույթների շուրջ անհամաձայնության պատճառով: Epress.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի դիվանի խոսնակ Վահրամ Մելիքյանն ասել է, որ Վրացական եկեղեցու կողմից ներկայացված դրույթների բանաձևումները հայկական կողմի համար անընդունելի են եղել:

«Մենք ևս ներկայացրել ենք կոմյունիկեի մեր տարբերակը, սակայն ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Եվ նշեմ, որ վրացական և հայկական կայքերում տեղ է գտել վրացական կողմի առաջարկած կոմունիկեի տարբերակը, ինչը մեզ համար անընկալելի է, և մենք փորձում ենք պարզել, թե ինչու է դա արվել»,- ասել է Տեր Վահրամը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական մամուլը գրել էր, որ Ամփոփագրի շուրջ աշխատանքներն ու դիրքորոշումների համադրումը շարունակվում է:

Միևնույն ժամանակ, նա հերքել էր, որ ամփոփագրի ստորագրումից հրաժարվել է հայկական կողմը:

Ավելի վաղ տարածվել էր սույն ամփոփագրի նախնական բովանդակությունը:

Տեքստում նշվում էր. «Մեր միջև առկա հարաբերությունները ավելի ու ավելի են զարգանում և նոր փուլ են թևակոխում, ինչը համահավասար իրավաբանական կարգավիճակ է ենթադրում Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու, իսկ Հայաստանում Վրաստանի Ուղղափառ եկեղեցու համար, ինչպես նաև նախատեսվում է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցիների, իսկ Հայաստանում վրացական եկեղեցիների վերաբացում իրականացնել»:

Տեր Վահրամի խոսքով` անհամաձայնությունը ոչ թե եկեղեցիների կարգավիճակի հարցում էր, այլ Ամփոփագրի տեքստի այլ դրույթների բանաձևումների, որոնք մեր զրուցակիցը չի մանրամասնել:

Tekali Taxi