Home / Հայաստան / Դալայ-Լաման չի հասկացել իր մասին անեկդոտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դալայ-Լաման չի հասկացել իր մասին անեկդոտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավստրալացի հեռուստահաղորդավարը պետք է հարցազրույց ունենար Դալայ- Լամայի հետ: Նկարահանումից առաջ լրագրողը փորձել է մտերմիկ մթնոլորտ ստեղծել և արդեն միացված տեսախցիկների առջև սկսել է անեկդոտ պատմել, որտեղ հիշատակվում է Տիբեթի հոգևոր առաջնորդը:

Հաղորդման նկարահանման ստուդիայում տեղի ունեցածի մասին պատմող տեսանյութը տեղադրել է բրիտանական BBC-ն:  Կատակն այսպես է սկսվում «Մի անգամ Դալայ Լաման մտնում է պիցայանոց և ասում. «Ինձ պիցցա պատրաստեք` ամեն ինչով…»:

Լրագրողի զրուցակիցը, հավանաբար, լուրջ էր տրամադրված, և որոշ բաներ չհասկանալով` սկսել է պարզաբանել մանրամասները: Լրագրողը ստիպված է եղել հիշեցնել Դալայ-Լամային, թե ինչ է նշանակում  pizza-shop-ը և «պիցցա ամեն ինչով»: Լրագրողը փորձել է ձեռքերով ցույց տալ, թե դա ինչ է, բայց ապարդյուն: Նա սկսել է առաջինը ծիծաղել և աստիճանաբար գիտակցել է, որ կատակը բոլորովին տեղին չէր:

Դալայ-Լաման, քաղաքավարությունից ելնելով, նույնպես ժպտացել է, և վերադառնալով պիցցայի մասին կիսատ մնացած պատմությանը` նշել է, որ տեսականորեն ինքը, իհարկե, կարող էր այցելել պիցայանոց: Իսկ լրագրողը ներողություն է խնդրել ոչ այնքան հաջող մեկնարկի համար:

Tekali Taxi