Home / Հայաստան / Ադրբեջանցի պատգամավորները հարցեր կուղղեն անձամբ Սերժ Սարգսյանին

Ադրբեջանցի պատգամավորները հարցեր կուղղեն անձամբ Սերժ Սարգսյանին

ԵԽԽՎ հերթական նիստին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի պատգամավորները մտադիր են ակտիվ մասնակցություն ունենալ քննարկմանը և հարցեր ուղղել նրան: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան:

Պատգամավորը վստահ է, որ «ագրեսորը» պետք է արժանի պատիժ կրի, հակառակ դեպքում «Հայաստանում անպատժելիությունը նոր ապօրինություններ կծնի»:

«Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհամասում կայունություն հաստատել, ապա պետք է լուրջ զբաղվի այդ հարցերի լուծմամբ»,- հայտարարել  Փաշաևան:

Tekali Taxi