Home / Հայաստան / Զուրաբյան. Ընդդիմությունը կորոշի իր անելիքները Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո

Զուրաբյան. Ընդդիմությունը կորոշի իր անելիքները Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցը դրված է շատ հստակ: Անդրադառնալով հունիսի 25-ին Կազանում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպմանը` այսօր Դավթաշենում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Ակնհայտ է, որ, թեև Սերժ Սարգսյանն էդ համաձայնագրի ստորգրմամբ կստանա լրջագույն արտաքին աջակցություն, նա, այնուամենայնիվ, ամենաարմատական կերպով կթուլացնի իր դիրքերը երկրում: Եվ այդ վիճակում նա հաշվարկում է`  արդյոք ո՞րն է  այն զիջումների չափը, որին ես պատրաստ պիտի լինեմ ընտրություններին ընդառաջ: Այ սա է, որ հիմնականում առաջացրել է իշխանության մոտ շփոթ, սա է, որ առաջացրել է Սերժ Սարգսյանի մոտ այս լռությունը», – ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով` Սերժ Սրագսյանը դեռ չի կոմնորոշվել, թե ինչ է պատրաստ տալ հայ ժողովրդին որպես զիջում:

«Եթե նա լիներ ավելի պատասխանատու, պետականորեն մտածող գործիչ, որն ունի ստրատեգիական տեսողություն, նա չէր կապի այս հանգամանքներն իրար հետ,  նա չէր մտածի, որ եկեք էս ժողովրդին և ընդդիմությանը զիջեմ այն պատճառով, քանի որ ես Կազանում ստորագրում եմ ինչ-որ փաստաթուղթ: Նա կանջատեր ներքաղաքականը արտաքին քաղաքականությունից»,- ասել է  Զուրաբյանը և հավելել, որ հիմա իրենք պիտի հաշվի առնեն, որ այսպիսի իշխանության հետ գործ ունեն և թե որքան բարդ իրավիճակում են գտնվում:

«Մի վիճակ, երբ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, երբ շատ բարդագույն աշխարհաքաղաքական միջավայր է ստեղծվել, և մի վիճակ, որում մենք ունենք այս բուռն զարգացումները ներքին քաղաքական զարգացումների թատերաբեմում: Այս վիճակում մենք իրավունք չունենք ափալ-թափալ եզրակացությունների գալու կամ ափալ-թափալ քայլեր անելու: Մենք պետք է պահպանենք մեր հավասարակշռությունը և մինչև հունիսի 30-ը, ըստ էության, ժամանակ կդնենք: Հունիսի 30-ին արդեն պարզ կլինի, թե մոտավորապես ինչ ուղղությամբ է ձևավորվում իշխանությունների մոտեցումները, և հունիսի 30-ին արդեն կունենանք բավականին լուրջ ասելիք ժողովրդին»,- ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi